Պնդելով, թե առաջիկա հարյուրամյակներում լինելու է Հայաստան՝ Նիկոլը հայտարարել է, թե ցանկացած արագ բարեփոխում ձախողում է: «Պետք ա մեր մտածողությունը դառնա 10 տարվա, 50 տարվա, 100 տարվա, որ մենք կարանանք բարեփոխում անենք»,-մասնավորապես՝ հայտարարել է Նիկոլն ու խոստովանել, որ ինչ որ արագ են արել, ձախողվել է, ինչ որ դանդաղ են արել,շ անս կա, որ դեռ տեղի կունենա:

Նիկոլի այս հայտարարույթունը կառավարման անարդյունավետության և պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակ կարելի է համարել: Երբ նա խոստովանում է, որ արագ փոփոխությունները ձախողվել են՝ առաջարկելով մտածել 50 կամ 100 տարվա կտրվածքով, դա նշանակում է, որ իրական արդյունքների հարցը տեղափոխվում է անորոշ ապագա, ինչը փորձ է՝ ներկայիս ձախողումները քողարկելու և հանրային դժգոհությունը մեղմելու։ «Հարյուրամյակների» վերաբերյալ նիկոլական հռետորաբանությունը չեզոքացնում է հաշվետվողականության խնդիրը. 100 տարի հետո ո՞վ է ստուգելու՝ խոստացվածը կատարվեց, թե՝ ոչ։

Մյուս կողմից՝ եթե արագ բարեփոխումները ձախողվել են, ապա դրանք ձախողվել են՝ ոչ թե ժամանակային գործոնով պայմանավորված, այլ տգիտության ու դավաճանության պատճառով. Իլհամի «դուդուկի տակ տրնգի պարողից» ի՞նչ բարեփոխիչ:

Հստակ է՝ բարեփոխումների հաջողությունը շատ դեպքերում կախված չէ դրանց տևողությունից, այլ՝ հստակ ռազմավարությունից, բարեփոխիչների մասնագիտական կարողություններից և քաղաքական կամքից, իսկ թե որն է Նիկոլի կամքը, հայտնի է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել