Tert.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի՝ ինչ է խոսել 23-ի պատերազմից, Ադրբեջանի հարձակումից առաջ, ինչ է պայմանավորվել Ալիևի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա հիշեցրեց, որ 2021 թվականին այս իշխանությունը մարդկանց խոստացել էր արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ ՀՀ տարածքների դեօկուպացիա ընտրվել են այդ ծրագրով. Ո՛չ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ո՛չ էլ ՀՀ տարածքներն Ադրբեջանին հանձնելու:

«Իրենց ցանակցած հանձնում արդարացնելու համար ինչ-որ պատճառներ են գտնում: Աշխարհում միայն Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ Արցախը հանձնեցինք, այսքան զոհ ունեցանք, պարտվեցինք, բայց Հայաստանը դարձավ ավելի ինքնիշխան կամ անկախ»,- ասաց Սաղաթելյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել