Սեպտեմբերի 17-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում անասնակեր է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել  է, որ գյուղի Արածանիի փողոցի անասնագոմերից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 18:33-ին։ Այրվել է մոտ 1200 հակ կուտակած անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Երվանդաշատի հենակետի կամավորները, ներգրավվել  է 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել