Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



