ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ արտակարգ դրություն կհայտարարի Միացյալ Նահանգներում Ազգային գվարդիան Վաշինգտոնում պահելու համար, հաղորդում է NBC News-ը։
«30-օրյա ժամկետից մնացել է 22 օր, և եթե ես համարեմ, որ ամեն ինչ կարգին է, դա մի բան է։ Իսկ եթե ոչ, ես պարզապես կասեմ, որ երկրում արտակարգ դրություն է։ Եթե արտակարգ դրություն մտցվի, ես կարող եմ զորքերը այնտեղ պահել այնքան ժամանակ, որքան կցանկանամ։
Եթե անհրաժեշտ լինի, ես երկրում արտակարգ դրություն կհայտարարեմ, բայց չեմ կարծում, թե դրա անհրաժեշտությունը կծագի»,- հավելել է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



