Նայում ես «Սրբազան շարժման» գործով կալանավորված անձանց առնչվող խայտառակ ապօրինությունները, մեկը մեկի հետևից պայթող իրավապահ համակարգի և իշխանական քարոզչամեքենայի կեղծ մեղադրանքները ու այս պայմաններում բանտերում տասնյակներով անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան:
Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել` ինչ իշխանությունները հրատապ կարգով ԱԺ բերեցին մեր գործընկեր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից, այնուհետև` ազատությունից զրկելու նախաձեռնությունը, հեքիաթային մեղադրանքներ վերագրեցին, վերջում էլ` խուժանապետությանը հատուկ սադրանք հրահրեցին:
Արթուրին շատերն են ճանաչում` որպես ազնիվ, նվիրված ու պատվախնդիր մարդու, ով վաղուց իշխանության թիրախում էր և պարզապես առիթ էին փնտրում` վերջինիս ազատությունից զրկելու և քաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար:
4 տարի առաջ էլ անօրինական ձևով Արթուրին կալանավորեցին, սակայն վերջինս շարք վերադառնալուց անմիջապես հետո, լծվեց իշխող ռեժիմի դեմ պայքարին:
Ազատությո՛ւն Արթուրին և քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր քաղաքացիներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid026xwFdqMeE3PUV3VMKq4m8fkd3P44mbNZP4kfdPMypruzWcpSg2SSLnGSRqf5U5UPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



