ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հանդիպել Alyeska Resort հյուրանոցում. այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այն տեղակայված է Անքորիջի մոտ գտնվող լեռներում, Գիրդվուդ քաղաքում։ Կա նաև փոքր օդանավակայան թեթև շարժիչով ինքնաթիռների համար։ Հյուրանոցն ունի 3 նախագահական համար։
Հիշեցնենք, որ ղեկավարների հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



