Իսկ ո՞վ է կազմակերպելու Նիկոլի ձեռքը բռնելուն կոչված քաղաքական օպերացիան, «վոի՞նը», թե՞ նրա նիզակի ծայրից թռած Թևանյան Անդոն, որ պատրաստվում է 2026-ին իբր քաղաքական հայտ ներկայացնել ու հանդես գալ՝ երրորդ ուժ: Բայց չէ՞ որ ժողովդի աչքի առաջ է այն, թե ինչ է լինում, երբ Նիկոլի ձեռքը բռնողի դերում հանդես է գալիս Մուրազի Բորիկի ավագ ընկերը, կամ ինչ է լինում, երբ «վոինն» է խոստանում հանդես գալ ընտրություններում «կռողի» դերում:
Արդյունքում Անդոն հայտնվում է չոլերում ու փախնում, «վոինն» էլ Նիկոլից ստացած թուլափայով է բավարարվում: Իսկ բավարարվում է, քանի որ հանրության ռեալ աջակցությունը չի վայելում. նույնիսկ Նիկոլի պես մեկի ֆոնին նա անմրցունակ է մնում:
Այնպես որ՝ եթե իսկապես անդոները ցանկանում են բռնել Նիկոլի ձեռքը, ինչը խիստ կասկածելի է, ապա դա անելու համար միայն մի ճանապարհ կա՝ իմպիչմենտը, որից, սակայն, սարսափելի վախենում է «վոինը»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4449
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



