Անատոլիայի հայ համայնքների վերակացու և Հաթայի եկեղեցու հոգևորական Հայր Ավետիս Թաբաշյանը Վարդավառի տոնի (Քրիստոսի Պայծառակերպության տոն) առթիվ այցելել է Մալաթիա: Գրում է ermenihaber.am-ը:

Մալաթիայում նա այցելել է Սուրբ Երրորդություն (Երեք խորան) հայկական եկեղեցի, որը վերածվել է մշակութային կենտրոնի: Թաբաշյանը պատարագ է մատուցել Մալաթիայի հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն մատուռում:

Բացի այդ Թաբաշյանը Սուրբ Երրորդություն եկեղեցում կրոնական արարողությամբ պսակադրել է Մալաթիայի հայ համայնքի անդամներ Սևան և Օզգե Թաբաշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել