2 ամսով Սամվել Կարապետյանը կալանավորվել է: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Նիկոլը սկսել է իրեն բացարձակ անպատժելի համարել՝ Էրդողանի գիրկը նետվելով: Սա, իհակե, մեսիջ է՝ ՌԴ-ին առ այն, որ Հայաստանում ավարտվել է ՌԴ գերակայության ժամանակշրջանը, բայց սա ոչ պակաս մեսիջ է՝ նաև թուրքերին, որ ՔՊ-ում պատրաստ են բացել թուրքական գերակայության դարաշրջանը: Այդ մեսիջը հատկապես ուղղված է Իլհամին, որ Նիկոլին զոգահեռ այցելել է Էրդողանին: Նիկոլն ու Իլհամը լինելու են նույն ժամանակահատվածում Էրդողանի կողքին, ու մամուլում կան տեղեկություններ, որ շատ հնարավոր է՝ Էրդողանի հովանու ներքո էլ հենց խաղաղության համաձայնագիր ստորագրեն:

Սամվել Կարապետյանի հանդեպ Իլհամը հետախուզում է հայտարարել՝ իր մոտ ունենալով Ռուբեն Վարդանյանին: Կարապետյանը հիմա Նիկոլի մոտ է՝ բանտում, այսինքն՝ պրակտիկորեն Իլհամի ձեռքերում: Արդյոք Իլհամը Թուրքիայում կդնի՞ Նիկոլի առաջ պահանջ՝ որպես բարի կամքի դրսևորում Կարապետյանին հանձնել Բաքվին: Եթե դրվի նման պահանջ, ու եթե նույնիսկ այդ դեպքում Մոսկվան ի զորու չլինի ճնշել բեղավորին, ապա Նիկոլը մեծագույն սիրով կանի դա՝ ոռ մտնելու Էրդողանին:

Դա առաջին հերթին պետք է, իհարկե, Նիկոլին. հայ ժողովրդին սղոցելու նրա մոլուցքը կարող է առավելագույնս բավարարվել, եթե չլինի դիմադրության առանցք, եթե ազդեցիկ հայերն Իլհամի ձեռքում լինեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել