
Այն երկրում, որի վարչապետը նման հայտարարություններ է անում ներդդրումները չեն կարող աճել, իսկ կապիտալը փախնելու է։
Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք տնտեսական կարգը խուժանապետությունն է։
Սրանք Սահմանադրության ընդամենը նորմերի մի մասն են, որոնք մեկ ֆեյսբուքյան հայտարարությամբ անխնա ոտնահարվեցին...
Հոդված 1.
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հոդված 6.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հոդված 10. 1-ին մաս. 1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Հոդված 11. 1-ին մաս.
Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:
Հոդված 60. 1-ին մաս
1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.hakobyan.9/posts/pfbid0M5sSpX7t1o8iKgqR9ysygMNkmsXaL4QVMEKfqpFE4EMj1uHoURBFhBfS3nW7s2Qzl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել