
«Ըստ Իսրայելում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության, ՀՀ քաղաքացի հանդիսացող զբոսաշրջիների խումբն արդեն տեղափոխվել է Եգիպտոս»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Ավելի վաղ «Երուսաղեմ տուր» տուրիստական գործակալությունից հայտնել էին, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը տեղյակ է, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կա և Իսրայելի կառավարության հետ քննարկում է զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնելու ամենահարմար տարբերակը։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում Հայաստանից գնացած տուրիստական խումբ կար, որի կազմում Հայաստանի 16 և Բելգիայի 1 քաղաքացի էին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել