
Չպետությունը կրկին գործի է դրվել։ Կանչվել է Թուրքիա՝ ամբողջացնելու Հայաստանի կապիտուլացիան։ Չպետությունը լավ գիտի՝ ինչի համար է Թուրքիա գնում և ինչ պետք է անի առաջիկայում։ Քաղաքականապես, հոգեպես, բարոյապես նա պատրաստ է դրան։ Պատրաստ չէ միայն տեխնիկապես։ Չպետությունը գիտի, որ հակազդեցությունը մեծ է լինելու։ Ամենայն հավանականությամբ՝ այս անգամ իր համար անհաղթահարելի։ Հետևաբար… Հետևաբար չպետությունը նորից վերջից է սկսում գալ։
Բայց կարևոր մեկ այլ հանգամանք էլ կա։ Այն, որ սա չափազանց լավ մշակված օպերացիա է։ Չկործանվելու և չպետության զոհ չդառնալու համար մեր ժողովուրդը պետք է և՛ այս շեղող մարտերում, և իրական կռվում։ Ամբողջին զոհելու մաս այլևս չկա։ Ցանկացած փոքր կորուստ կբերի ամբողջի ոչնչացմանը։ Դե էլ չեմ խոսում եկեղեցու դեմ սանձազերծված պատերազմում պարտվելուց։ Դա արդեն փոքր կորուստ չի լինի։ Դա կլինի ողբերգություն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/pfbid02wNUaqgBuGFyQrEJkxnQd4aFcUX2MXtddQT9GYVR8YnTvBrN9E4qxCcGxirxuxW1Dl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել