Մինչ իրանաիսրայելական պատերազմը սպառնում է մտնել Երևան, իսկ կանխատեսումներն այն մասին, որ ռազմական գործողությունների տևողությունը երկար չի լինի, չեն արդարանում, Աննան Արտաշատում ամսի 15-ին կայացած կրթարշավից ինչ-որ լուսանկարներ է «Ֆեյսբուքում» զետեղել՝ Նիկոլի սեպռիկներն ի ցույց դնելով:

«Երաշխավորված կյանք ունենալու» համար ազգին «կրթող» Աննան յուր «ամուսնյակին» չի՞ հարցրել՝ ինչո՞ւ այս ընթացքում, երբ Հայաստանի անվտանգության համար ստեղծվել են աներևակայելի ու աննախադեպ սպառնալիքներ, Նիկոլը ոչ մի ԱԽ նիստ այդպես էլ չի անցկացրել: Թուրքերը կոալիցիա են ուզում Իսրայելի հետ ստեղծել, մտնել Իրան ու Սյունիք, այնինչ այս ֆոնին Նիկոլը, ընկած մարզեր, փորձում է «կրթել» միամիտներին: Ուսումնական նյութի բովանդակությունն էլ հայտնի է՝ Աննան համոզում է, որ հայ լինելուց ուղղակի պետք է հրաժարվել:

Գիտե՞ք՝ երբ կանի ԱԽ նիստ, Թուրքիա գնալ-գալուց հետո: Կգնա, Էրդողանը վզին կդնի, կգա ու իր ենթականերին ինստրուկտաժի կենթակի՝ ինչպես են Աննայի կրթարշավի ներքո Սյունիքը գցում Իլհամի գրպանն ու երաշխավորված կյանք ստանում Ալեքսանդրապոլի պայմանագրով նախատեսված Հայաստանից էլ փոքր տարածք ունեցող մի ինչ-որ ծակուռում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել