Ադրբեջանում նկարահանվել է Հնդկաստանի իմիջը թիրախավորող ֆիլմ։
• Ադրբեջանում կառավարության ֆինանսավորմամբ նկարահանվել է մի ֆիլմ, որտեղ Հնդկաստանը թիրախավորվել է որպես հակաիսլամական երկիր, որն ավերում է Քաշմիրի իսլամական նյութական ժառանգությունը։
• «Բաժանված դրախտ» վերնագրված ֆիլմի նկարահանումներն արվել են Քաշմիրի՝ պակիստանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։
• Ֆիլմի պրեմիերան տեղի է ունենալու հունիսի 10-ին։
• Հարկ է նշել, որ 2020թ. Արցախյան պատերազմից հետո, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ-ն սպառազինությունների ձեռքբերման ոլորտում սկսեց Հնդկաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, կտրուկ վատացան հարաբերությունները Ադրբեջանի և Հնդկաստանի միջև։
• Հնդկաստանի դեմ բացահայտ հակաքարոզչությունն Ադրբեջանում, այդ շրջանից սկսած, դարձավ սովորական և ամենօրյա մի բան մամուլում, թիվիներում, սոցցանցերում։
• Այժմ հերթը հասել է ֆիլմերի նկարահանմանը ու դրանց պրեմիերաներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/pfbid02BH6XJogkMwPF7aQjcbmaC96mC4P5fvoWxCzd9G3cJRJqVbcqQTNXnfSm5ZAk2MDcl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



