«Հաջորդ պատերազմում ադրբեջանցիները Երևանում թեյ են խմելու ու նամազ անելու» — սա հնչում է ոչ թե սոցցանցերում, այլ ԵԱՀԿ-ի միջազգային հարթակում։
Իսկ ՀՀ իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության օրակարգից, որի բովանդակությունը նույնքան դատարկ է, որքան իր անվտանգային քաղաքականությունը։
Այս խոսույթը ևս մեկ հիշեցում էր՝ այստեղ պատերազմն ավարտված չէ։
Ավարտված չէ ոչ միայն քաղաքական, ռազմական, տարածքային, այլև ամենակարևորը՝ արժեքային։
ԵԱՀԿ ամբիոնից հնչած նեոօսմանական ծրագրին պետք է հակադրել ոչ թե խաղաղասիրական լոզունգներ, այլ պետական լեզու։
Իսկ եթե պետությունը չունի կեցվածք, ապա թեյը Երևանում արդեն ոչ թե փոխաբերություն է, այլ պլան։
Սրանք պատերազմի նախապատրաստական «ծիծեռնակներ» են՝ դիվանագիտական փաթեթավորմամբ։
Այսպիսի հայտարարություններով փորձարկում են միջազգային հանրության և Հայաստանի իշխանության ռեակցիան։
Եվ տեսնում են՝ ռեակցիա չկա։
Ու հենց այս լռությունն է, որ հաջորդ պատերազմը դարձնում է անխուսափելի։
Խաղաղությունն առանց անվտանգության՝ կապիտուլյացիա է՝ դանդաղ ռեժիմով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել