Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ–ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ռուսաստանի առաջնորդի անմիջական շփման հարցը:

Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ, քննարկվել են ուղիղ շփման, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ուղիղ շփումների շարունակման հարցերը», – երկու երկրների միջև բարձր մակարդակի շփումների մասին հարցին ի պատասխան հայտնել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել