Tert.amLife-ը գրում է.
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանն իր էջում «Հայ Սուպերսթար» նախագծի հետ կապված գրառում է արել.
««Հայ Սուպերսթար » նախագծում ընտրվելով ժյուրի, ես ինձ չեմ դիտարկել դատավորի դերում, ով ճակատագրեր է վճռում, այլ դիտարկել եմ այն Սյուզաննայի դերում, ով ինքն իր անցած հետագիծը և խորդուբորդ ճանապարհը հաշվի առնելով` ամեն հնարավորը կանի, որպեսզի իրական տաղանդը և իրական տաղանդավորը գնահատվի: Որոշ սուբյեկտներ ինձ խաչի են բարձրացնում այն բանի համար, որ նախագծի մասնակցին համարձակվել եմ հաճոյախոսություն անել ու խոսել նրա գեղեցկությունից, որով ես հիացած էի, ի տարբերություն ձայնային տվյալների:
Իհարկե, սա հենց այն ծանրագույն «հանցագործությունն» է, որի համար «ինձ պետք է խարույկի վրա այրել»: Իրենց պատկերացումներում նման երաժշտական ֆորմատներում ժյուրին պետք է նույն վիճակում լինի, ինչ ասենք օրինակ «Հայլուրի» հաղորդավարը, թեպետ հենց իրենք իրենց «հումորային» բլոգերում թիրախավորում են ամեն ինչ`սկսած մարդու տեսքից, վերջացրած քաշով, սոցիալական կարգավիճակով, տարիքով և այդ ամենի անունը դնում «հումոր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



