Կառավարության նիստում Նիկոլն արդարացրել է սեփական կաբինետի դանդաղկողտությունն ու ասել, որ կառավարությունը պետք է լինի դանդաղաշարժ, քանի որ հարկ է «յոթը չափել, մեկ կտրել»: Ավելին՝ նա համեմատական զուգահեռներ է անցկացրել ավտոբուսի ու կառավարության միջև՝ նկատելով, որ ավտոբուսը տաքսի չէ ու վարման իր կանոններն ունի:

Իրականում Նիկոլը նման ալեգորիաներով փորձել է արդարարցնել այն անարդյունավետությունը, որի պատճառով երկիրը ներսից փլուզվում է արդեն մի քանի տարի, ու մինչ աշխարհը ձգտում է մինիմումի հասցնել բյուրոկրատական քաշքշուկները, արագացնել կառավարումը, Նիկոլն իր ձախողումներն է արդարացնում ու ինչ-որ համեմատություններ անում:

Հայաստանը պատերազմող երկիր է, և եթե չունենա արդյունավետ պետական համակարգ, որևիցե պարագայում չի կարողանալու հաղթել ապագա պատերազմում նույնիսկ այն դեպքում, եթե բանակը կռվի հերոսաբար՝մինչև ատամները ժամանակից զենքերով ու զինտեխնիակյով զինված:

Սա հասկանալով էլ Նիկոլը պետական համակարգը դարձրել է պայթած ավտոբուս՝ վերածվելով հարբած շոֆեռի, որ նույնիսկ ղեկն ուղիղ պահել չգիտի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել