Արձանագրմանը, որ նույնիսկ թրքասեր արտաքին քաղաքականության վարման դեպքում որևիցե ռեալ արդյունք ՔՊ-ն չի գրանցել հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, ՔՊ-ական Մինասյան Լիլոն Հ1-ի եթերում որպես ձեռքբերում է ներկաացրել Տավուշի հատվածում տեղի ունեցած հողերի հանձնումն ու այդպես էլ չի կարողացել պատասխանել, թե ինչու այդ սահմանազատումը տեղի չունեցավ այն հատվածում, որտեղ ապօրինաբար մխրճվել են թշնամական ասկյարները:

Իրականում ոչ մի գործնական արդյունք կամ փաստ ոչ մի լիլո չի կարող այսօր մատնանշել, որը կարդարացներ Նիկոլի արտաքին քաղաքականությունը. Սահմանը մնում է փակ, Անկարան շարունակում է Հայաստանը դիտարկել որպես թշնամի, Իլհամն իր նպատակներից հետ չի կանգնել ու ոչ մի կերպ չի ստորագրում խաղաղության համաձայնագիրը՝ շարունակելով Հայաստանը համարել «պատմական Ադրբեջանի» անքակտելի մաս: Այլ կերպ ասած՝ թուրքերն անընդհատ «քցում են» Նիոլին՝ նրան զրկելով նույնիսկ որևիցե կերպ ներքին լասարանին մանիպուլացնելու հնարավորությունից:

Թուրքերն իրականում անկեղծ են ու բաց կերպով են հայտարարում իրենց պլանների մասին, և այս առումով նրանք շատ ավելի նախընտրելի հակառակորդներ են, քան այն մեկը, որը նստած է Կառավարության շենքում: Նիկոլը թուրքից վատն է. Հայաստանը քանդում է, բայց հայտարարում է՝ երկիր է կառուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել