Կիրանցի երեխաների մասնակցությամբ տեղի ունեցած հանդեսից մի պատառ տեսանյութ հանրայնացնելով՝ Սիմոնյան Ալենը գրել է. «Տավուշի մարզ, Կիրանց գյուղ․ մեր երեխաները երջանիկ են։ Սա է իրական Հայաստանը՝ լավ դպրոց, անվտանգ սահմաններ և խաղաղություն»։

Ալե՞նն է իրականությունից կտրվել, թե՞ մարդկանց է փորձում կտրել: Կիրանցի թեման միայն այս մի ՔՊ-ականը չէ, իհարկե, որ ջանում է քաղաքական կապիտալիզացիայի ենթարկել. Նիկոլից՝ ամենավերջին «ուսապարկ» Կիրանցի բնակչության հաշվին ամեն անգամ փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել: Ալենի ուղերձը բացառապես քարոզչական բնույթ կրող, իրականության հետ կապ չունեցող մի բան է. փորձում է ապացուցել, թե իշխանության վարած քաղաքականությունը բերում է անբեկանելի «խաղաղության», բարեկեցության ու կանխատեսելիության: Ի՞նչ եք ուզում է՛լ. Կիրանցում մարդիկ պարում են, Գռզոն ադրբեջանական բենզին է բերում, «Լֆիկը»՝ ղազախական ցորեն, վաղն էլ ադրբեջանիցներ կգան ու մեզ հետ կբնակվեն, ուստի բոլորը երջանիկ են ու հաշտ Նիկոլի ծնած իրականության հետ:

Բայց մինչ Ալենը խոսում է երեխաների «երջանկության» և «խաղաղ սահմանների» մասին, Հայաստանը շարունակում է գտնվել «օդից կախված» վիճակում, իսկ ասենք Հայաստան բռանգաղթած բազմաթիվ արցախցիներ հենց հիմա մի կտոր հացին կակա են ասում: Այս ավերի մթնոլորտում ո՞ր մի մանուկը կարող է երջանիկ լինել, եթե ծնողները չգիտեն, թե ինչ է իրենց երեխաներին վաղը սպասվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել