Իսկ Ավինյան Տիկոյի փնթիությունը քողարկող Նիկոլին միայն Տալլինի փողոցների մաքրությո՞ւնն է ստիպել «փիլիսոփայել», օրինակ՝ ինչո՞ւ համեմատական զուգահեռներ չի անցկացրել այդ երկրի կառավարության ու իր կաբինետի միջև: Կամ արդյոք Հայաստանը Նիկոլն իր տո՞ւնն է համարում, եթե համարում է, ինչո՞ւ է այն թուրքերի համար բոքսի տանձիկ սարքում՝ ստորացնելով մի ամբողջ ժողովրդի: Էստոնիայի իշխանություններն է՞լ են, իրենց սարերն ու մարգագետիններն անկապ, ձյունածածկ տարածք համարում, որի համար չարժե պատերազմել…
Երանի՜ թե Հայաստանի գերխնդիրը Երևանի փողոցների մաքրության հարցը լիներ: Թող քաղաքն աղբի մեջ թաղվեր, բայց Արցախը մերը լիներ, Երևանն էլ Էրիվան դառնալու ճանապարհին չլիներ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4038
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



