Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ապրիլի 19-ին հանդիսավոր արարողությամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվելով հավատարմորեն ծառայել համայնքի շահերին։ Երդման արարողությանը չեն մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները։

Մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում մանդատները բաշխվել են հետևյալ կերպ․ «Միասնություն» կուսությունների դաշինք – 12 մանդատ (ցուցակը գլխավորում էր Վալոդյա Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7 մանդատ (ցուցակը գլխավորում էր Լյուդվիգ Գյուլնազարյանը),«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 2 մանդատ (ցուցակը գլխավորում էր Դավիթ Մինասյանը)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել