ՍԴ կողմից «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի գործով որոշման հրապարակումից հետո, որով այն Սահմանադրությանը չհակասող էր ճանաչվել, Նիկոլն արել է իր առաջին քայլը. թիրախում կրկին երրորդ նախագահն է հայտնվել:

Տխմարության գագաթնակետ հանդիսացող «դիզելի գործը» Նիկոլը հորինել էր բացառապես քաղաքական նպատակներով, և դա հանրահայտ ճշմարտություն է: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին կրկին դառնալ ծաղրի առարկա՝ թիրախավորելով հենց երրորդ նախագահին, արդյոք Սարգսյանի վերջին ելույթն ու հնչեցրած քաղաքական խո՞սքն է պատճառը, որ ստիպել է Նիկոլին անհաղթահարելի դիսկոմֆորտ զգալ ու ևս մեկ անգամ դատաիրավական համակարգը քսի տալ քաղաքական հակառակորդների դեմ:

Չտեսնել կապ նոր քննության ու այս ամենի միջև ահնար է՝ հատկապես հաշվի առնելով մի շատ կարևոր հանգամանք. Նիկոլին գահընկեց անելու հարցում ՀՀԿ-ն հանդես է գալիս իպիչմենտին կողմ՝ պնդելով, որ հենց դա է միակ իրական տարբերակը, և որ Նիկոլը չպետք է հասնի մինչև ընտրություներ: Մինչդեռ ընդդիմության մյուս թևը, ինչպես հայտնի է, ընտրություններում Նիկոլին «կռելու» կողմնակից է մի դեպքում, երբ ընտրությունների տարբերակին կողմ է հանդես գալիս նաև ՔՊ-ն՝ վստահություն ունենալով, որ ցանկացած դեպքում հաղթելու են այդ դաշտում:

Մի բան հստակ է՝ հորինածին «դիզելի գործով» նոր քննություն անցկացնելու միակ դրդապատճառը քաղաքական է և վկայում է այն մասին, որ Նիկոլը ներկա պահին կոնկրետ երրորդ նախագահից ու նրա թիմից է վտանգ զգում, իսկ ինչ վերաբերում է ինքնին երևույթին, ապա այն չի կարող զարմանք հարուցել, քանի որ «Արևմտյան Ադրբեջանի» վերածվող Հայաստանում դատաիրավական համակարգը վաղուց է քաղաքական իշխանությունների ձեռքին բութ գործիք դարձել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել