
Անդոնը, հասկանալով Գռզոյի հայտարարոթյունների ողջ ապսուրդայնությունը, փաստացի հերքել է նրան, որպեսզի ինչ-որ կերպ փրկի ոչ թե Գռզոյի, այլ նախևառաջ ամբողջ ՔՊ-ի դեմքը: Այսինքն՝ Գռզոն այնպիսի մի հիմարություն է դուրս տվել, որ դա նկատել է նույնիսկ Անդոնը՝ փորձելով իրավիճակն ինչ-որ կերպ շտկել:
«Ֆեյսսեյվինգը» ակնհայտորեն չի թեթևացնելու Գռզոյի հայտարարությունների ամբողջ ծանրությունն ու չի քողարկելու ամբողջ ՔՊ-ի էությունը: Այդ էության բացահայտման գործում անգնահատելի պետք է համարել հատկապես Գռզոյի հայտարարությունները, որոնք ժամանակ առ ժամանակ գալիս են՝ սթափեցնելու հայ հանրությանը, հիշեցնելու, թե ինչ տեսակ ուժի կամ ինչ տեսակ մարդկանցով համալրված քաղաքական միավորի հետ գործ ունի ողջ հայ ժողովուրդը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել