Քանի որ իշխանութան ներկայացուցիչները ոչ միայն չեն դադարեցնում արցախցի մեր հայրենակիցների նկատմամբ ատելության և անհանդուրժողականության քարոզը, այլ անգամ խորացնում են լարվածությունը, ապա սա քաղաքական հաշվարկված, մտածված քայլ է` հստակ գիտակցելով, որ պառակտում են հասարակությունը և սերմանում ներազգային թշնամանք, գիտակցելով, որ խոսքը ոչ միայն բռնի տեղահանվածների հետ կապված, այլ շատ ավելի լայն պառակտման մասին է:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից:
Դրա համար էլ նա այս արատավոր երևույթները խրախուսում է, իսկ յուրայիններին` հովանավորում, քանի որ իշխանության հենարան են ապահովում:
Հայ ժողովրդի մեջ չեն կարող լինել բաժանումներ ու խտրականություն: Համերաշխությունն ու փոխադարձ հարգանքն են մեր իրական առաջընթացի երշախիքներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02Rc3nf6AYSEnww9S9tP4uLzPhGypS8ACvsz8trVazKFNDpRP5AJkpgqfC5B2eQnNul&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



