Կոչ անելով չլսել, թե ինչ են ասում տարբեր մայրաքաղաքներում՝ Նիկոլն ԱԺ ամբիոնից վստահեցրել է, թե ամենակարևոր հարցն այն է, թե ինչ են ասում իրենք: Ըստ նրա՝ մեր ճակատագրի համար ամենակարևորը մեր ասելիքն է, որովհետև մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: «…Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-խոսքի իմպերատիվ տոնով վստահեցրել է Նիկոլը՝ որպես ապացույց մատնաննշելով, մասնավոապես, տեղի ունեցած սահմանազատումը:

Նիկոլը հիվա՞նդ է, թե՞ ուղղակի տխմար է ձևանում… Ինչ-որ մեկն իսկապես կարծում է, թե այսօրվա աշխարհում որևէ մեկի տանձին է, թե Հայաստանն ի՞նչ է ասում: Նիկոլն այնպես է ջնջել Հայաստանի սուբյեկտայնությունը, որ նույնիսկ Աննայի վեջը չէ, թե ինչ է բարբաջում Աշոտիկի հայրիկը: Տարիներ ի վեր Իլհամից Նիկոլը խաղաղություն ու ստորագրություն է մուրում, սայլը տեղից շարժվո՞ւմ է: Եթե իսկապես Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որի մասին վստահեցրել է սահմանազատման անվան տակ Հայաստանի ամենակահավորված դիրքերը թուրքին հանձնած Նիկոլը, բա ինչո՞ւ համաձայնեցված կետերով համաձայնագիրը չի ստորագորւմ: Կամ ո՞րն է «մեր» ասելիքը, որը մատնացույց է անում Նիկոլը, Ցեղասպանութան ուրացո՞ւմը, Արցախի ժողովրդի հետ պատահածի վրա աչք փակե՞լը, հայրենիքը 29743 քկմ-ի սահմաններում ճխտելը, թե՞ ինքներս մեզ ագրեսոր հռչակելը, որի մասին քարոզում են Աննան ու Նիկոլը «Կրթվելը նորաձև է» վայ կրաթարշավի շրջանակներում…

Նիկոլը կարծում է, թե «մեղր» ասելով բերանը Իլհամը քաղցրացնելու է, բայց չի հասկանում, որ ոչ միայն Իլհամն է հախից գալու, այլև հայ հասարակությունն է սուտ խոսացող բերանը ջարդելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել