Սրանք մեզ լրիվ գժի տեղ են դրել՝ համաձայնագիր, հա համաձայնագիր։
Ո՞ւմ համար պարզ չէ, որ ստորագրման սեղանին դրված թուղթը ոչ թե պայմանագիր է, հուշագիր, համաձայնագիր, համատեղ հայտարարություն կամ արձանագրություն, այլ ընդամենը պարտադրված կապիտուլյացիա՝ պարտավորագիր, որը ֆիքսում է մեկի թելադրած պայմանները և մյուսի լուռ ենթարկվելը։
Երբ չկա բանակցություն, չկա փոխըմբռնում, չկա փաստացի երկրորդ կողմ, որը ստորագրում է համապատասխան պայմանները, դա չի կարող լինել իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ։
Ըստ էության՝ սա համաձայնեցված փաստաթուղթ չէ, սա թելադրված կապիտուլյացիա է, որտեղ մեկ կողմը ստորագրում է պարտադրված պայմանները, իսկ մյուսը նույնիսկ չի փորձում դրանք քննարկել։ Եվ եթե այս խայտառակությունը փորձում են ներկայացնել որպես ձեռքբերում, որպես խաղաղության ուղի, ապա ոչ թե մեզ են խաբում, այլ բացահայտ ծաղրում սեփական ժողովրդին՝ քողարկելով ազգային նվաստացումն ու պետականության փլուզումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/pfbid02UjsmByRirbFGY6kwUHNaWDt9tBts2upMFa94tpdDRXSLBUTU6H5AED16e1ktfT9el
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



