
Վերջին օրերին մի քանի քաղաքական վարձկաններ կտրուկ ակտիվացել են, ես կասեի՝ հիպերակտիվ ցնցումների մեջ են: Սրանք առանձնապես կենսագրություն և դեմք չունեցող անձինք են, ովքեր հատուկ հանձնարարությամբ, զբաղված են ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ քարոզչությամբ։
Հասկանալի է, որ այս անձինք Երրորդ նախագահի անունն անհարկի շահարկելով՝ այլոց նախընտրական ծառայություններ մատուցելով և սեփական դերն ի ցույց դնելով են զբաղված:
Սակայն պետք է հիասթափեցնեմ՝ այս վակխանալիան ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ էլ Նախագահին չի թուլացնում։ Նրանք անցել են 2018-ի դժոխքի միջով, որը նաև վերևում նկարագրածս անձանց ակտիվ մասնակցությամբ էր ու նրանց համար անհաղթահարելի փորձություններ չկան:
Ասեմ. այն, ինչ փորձ է արվում ներկայացնել որպես փաստեր, պարզապես փուչիկ են։
Իսկ գիտե՞ք ինչ է լինում փուչիկին, երբ այն դիպչում է սուր առարկային։ Ճիշտ է՝ պայթում է։ Նույն ճակատագիրն էլ սպասում է ձեր մանիպուլյատիվ քարոզչությանը և ձեր քաղաքական մտահաղացումներին. ինչքան անեք, նույնքան բումերանգի էֆեկտով հետ կստանաք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100002166311153/posts/9397147647034019/?mibextid=wwXIfr&rdid=dsS5wZUCPVy8TEPV#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել