Պետք չէ լինել մասնագետ, որ հեշտությամբ կռահես, որ այսօրվա Հայաստանում բռնելու, լռեցնելու, պիտակավորելու, հետապնդելու են բոլորին, ով ուզում է և պայքարում է անկախ Հայաստանի, այլ ոչ թե թուրքական վիլայեթ դառնալու համար: Ով չի վախենում իր կարծիքն ասել, որը կտարբերվի ներկայիս իշխանական գծից:
Այս նույն պատճառով հետապնդում են մեծ լսարան ունեցող հանրային գործիչ Edgar Ghazaryanին: Էդգարը թիրախ է, ինչպես ավելի վաղ թիրախավորել են Armenին, «Իմնեմնիմի»-ի Vazgenին ու Narekին և ուրիշների:
Հետևաբար արդարադատության հետ կապ չունեցող այս գործը պետք է մերժել ու դատապարտել, եթե նույնիսկ Էդգարի տեսակետները չեք կիսում: Բայց չնկատել, որ սա սողացող բռնապետության հաստատում է, անհնար է:
Ու սա հասնելու է բոլորիս, եթե չդիմադրենք, որովհետև բռնապետությունը ամբողջական է:
Էդգարը չի կոտրվի կամ լռի, մենք` ևս:
Էդգարի դատը լինելու է Մասիվի դատարանում, այսօր, 15:00-ին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid021Q3VDp4tX4RbdNRojKzTDsuknPuiXtphFPHy9dx6JByhjGuhYnE557TEUf9XY53l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



