Խոսելով տրանսպորտային ռեֆորմների թեմայով՝ ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը հստակեցրել է, թե ինչ է ապագայում սպասվում: Նա, մասնավորապես, ակնարկել է, որ 150 դրամը միայն սկիզբն է լինելու, իսկ որոշակի ժամանակ հետո առաջին պլան է մղվելու այն գնային քաղաքականության պրակտիկ իրագործման հարցը, որը սահմանել էր Ավինյնան Տիկոն սկզբում:

Ծովիկի հայտարարությունը էական է երկու իմաստով՝ նախ՝ իշխանությունների իրական դեմքի բացահայտման, ապա՝ այն բոյկոտի ճակատագրի, որ Բորիկն ու Թևանյան Անդոն են ձռնարել՝ քաղաքացիներին խոստումներ շռայլելով:

Ծովիկը հայտարարում է, որ 300 դրամի մասին չեն մոռացել այն պատճառով, որ բոյկոտը խոշոր հաշվով չի՞ ստացվել՝ հակառակ Բորիկի ու Անդոյի պնդումների, թե՞ պարզապես թքած ունեն ստացվել-չստացվելու վրա՝շատ լավ գիտակցելով, որ Բորիկն ու Անդոն այն մարդիկ չեն, որոնք կարող են հարց լուծել ու իրական ճնշում բանեցնել Ավինյան Տիկոյի վրա:

Բոոր դեպքերում Ծովիկի խոստովանությունը պետք է արժեքավոր համարել ոչ միայն այս իշխանությունների ով կամ ինչ լինելու, այլև այն բոյկոտի ճակատգրի իմաստով, որ Անդոն ու Բորիկն են ձեռնարկում այս օրերին՝ խնդրի լուծման հեռանկարները բացառապես ժողովրդի սկզբունքայնությամբ պայմանավորելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել