Վերջին դեպքերը՝ Սևանում, Ջրաբերում և Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։
Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետևանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության և օրինականության հիմնասյուների փլուզման։
Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքների շարքին, իսկ այսօր երկիրը վերածվել է անարխիայի օջախի, որտեղ զենքն ու հանցագործները դարձել են իշխանության թուլության և անպատասխանատվության խորհրդանիշ։
Հայաստանի պետական ինստիտուտները գտնվում են խոր ճգնաժամի մեջ, գործող իշխանությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը և վերականգնել նրանց իրավունքը՝ անվտանգ և հանգիստ ապրելու իրենց երկրում։
Հ.Գ.
60-ականների Չիկագոյին նմանվող այս իրավիճակում, երբ երկրում տիրում է հանցավորության և ամենաթողության մթնոլորտ, երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ լիովին անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3814071608906439/?mibextid=wwXIfr&rdid=naFOf5CbZXXRuCJy#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



