Մուրազի Բորիկն ընդդիմությանը մեղադրել է Նիկոլին օգնելու համար՝ հայտարարելով, թե երբ պատերազմում կրած պարտությունից հետո բազմաթիվ ՔՊ-ականներ որոշում էին ընդունել՝ Նիկոլին լքելու, ընդդիմությունը սկսեց հաշվեհարդարի կոչեր անել՝ ուղղված ՔՊ-ականների դեմ, ինչն էլ տեսնելով ու լսելով՝ Նիկոլից հեռանալու մտադրություն ունեցող ՔՊ-ականները փոշմանեցին ու կրկին համախմբվեցին նրա շուրջ:

Բորիկը, որ 2018-ի հեղափոխությունը գնահատել է որպես օբյեկտիվ դժգոյոհության բնական ու բարոյական արգասիք, չգիտի, թե է՛լ ինչպես ընդդիմությանը (կոնկրետ ՀՀԿ-ն է նրա թիրախը) սևացնի: Նախ՝ հարց է առաջանում՝ կապված հաշվեհարդարի կամ ինքնադատաստան տեսնելու վերաբերյալ ընդդիմոթյան կողմից  իբր հնչեցված կոչերի վերաբերյալ՝ արդյոք իսկապե՞ս նման կոչեր եչե՞լ են, թե՞ խոսք է գնացել ընդամենը քաղաքական պատասխանատվության մասին, ապա՝ հարց է նաև այն, թե եթե իսկապես հնչել էլ են նման կոչեր, արդյոք դրանք արդարացված չե՞ն եղել: 

Իրականում ՔՊ-ականների՝ Նիկոլի շուրջ համախմբվելը հետևանք էր ոչ միայն կամ ոչ այնքան սպառալիքների, որքան  պայմանավորված էր այն փաստով, որ ՔՊ-ականներն օբյեկտիվորեն Նիկոլին լքլեու դեպքում հայտնվելու էին կյանքի հատակում. շնորհիվ Նիկոլի պոպուլիզմի է, որ այսօր բազմաթիվ ՔՊ-ականներ հացի տեր են դարձել՝ նույնիսկ հարստանալու շանս ստանալով: 

Բայց այստեղ էականը Բորիկի կռիսությունն է, մոլուցքը՝ ցանկացած գնով թիրախավորելու իրական ընդդիմությանը՝ սեփական տերերից ավելի մեծ միջոցներ յուրացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել