Թևանյան Անդոն իշխանություններին մեղադրել է 2018-ից ի վեր նույն «փչացած պլաստինկան» օգտագործելու համար՝ նախկինները կվերադառնան: Ըստ Անդոյի՝ հենց դրանով վախեցնելով է, որ իշխանությունները փորձում են պահել իրենց իշխանությունը:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է Անդոն քարոզում կամ ինչպե՞ս է փորձում դաշտում առաջ գնալ, արդյոք նույն գործիքակազմից չի՞ օգտվում:

Փաստ է, որ առնվազը քարոզչական դաշտում այսօր Թևանյան Անդոյի թիրախում հայտնվել են նույն այդ նախկինները. Բորիկի շեֆը Նիկոլին այնքան չի փնովում կամ քննադատում, որքան՝ նախկին իշխանություններին՝ հասարակոթյանը վախեցնելով, թե եթե իրեն շանս չտան որպես նոր ընդդիմություն, ապա նախկինների ստվերից քաղաքական դաշտը չի ազատվի: Այսինքն՝ եթե Նիկոլը շահարկում է նախկինների թեման՝ իր իշխանությունը պահելու ու դրան լեգիտիմություն հաղորդելու, ապա Անդոն նույն բանն անում է՝սեփական նեղանձնային ու գրպանային շահերն առաջ մղելու: Հետևաբար՝ ով-ով, բայց առնվազն Անդոն չունի իրավունք՝ Նիկոլին մեղադրելու, քանի որ ինքը կրկնում է նրա իսկ անբարո ձեռագիրը, ինչը իր հերթին հետևանք է կատարյալ սնամեջության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել