Բորիկը Բաքվում դատվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել է ցանկացած գնով թուրքերի ձեռքն ընկնելուց չխուսափելու համար՝ ակնարկելով, որ լավ կլիներ, եթե նրանք ինքնասպանություն գործեին: Բորիկը հայտարարել է, որ չի ցանկանում այդ մարդկանց թիրախաորել, սակայն չի էլ ցանկանում, որ նրանց հերոսացնեն:

Իրավիճակի մարազմայնությունը կայանում է հատկապես նրանում, որ Բորիկը կարծում է, թե այնքան է «մարդ դարձել», որ կարող է արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությանը հանրայնորեն դատել կամ նրանց մասին հնչեցնել նման տեսակետներ: Սա ևս մեկ անգամ վկայում է, թե որքան ենք մենք ազգովին իջել, իջել ենք այնքան, որ հայտնվել ենք բորիկների ատամի տակ ու անկում ապրել:

Իրականում ինքնասպանություն գործելը, որի վերաբերյալ Բորիկը գերության մեջ հայտնված ղեկավարներին կոչ է հնչեցրել, կլիներ թուլության նշան՝ հակառակ Բորիկի պնդումներին ու ներկայացրած պահանջներին: Ոգով ամուրը նա է, ով ցանկացած իրավիճակում չի գնում ինքնաոչնչացման՝ պատրաստ լինելով խոշտանգման: Բորիկի մոտ թերևս սուիցիդալ հակումներ են նկատվում, ինչը ցանկացած դեպքում մտահոգիչ է՝ անկախ նրանից նույնիսկ,թե ինչէ այս բիոզանգվածն իրենից իրականում ներկայացնում. բոլոր դեպքերում մարդ է:

Իսկ ո՞վ է Բորիկի հերոսը կամ գուցե խեռոսը, իրեն ֆինանսավորողնե՞րը, իհարկե, բա է՛լ ո՞վ, բա ո՞վ է Բորիկին չաղացրել կամ ինչ-որ իմաստով հանրային դեմք շինել: Ով որ շինել է, նա էլ Բորիկի հերոսն է,է ՛լ ուրիշ ով պետք է լիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել