Թևանյան Անդոն, փնովելով ընդդիմությանը, միաժամանակ կոչ էր արել հետևել իր օրինակին ու տրանսպորտի գների թանկացման դեմ ակցիաներ կազմակերպել՝ պնդելով, թե եթե այդպես չվարվեն, ընտրություններում շանս չեն ունենալու:

Անդոն, իհարկե, չի երազում այն մասին, ինչի մասին, որ խոսել է կամ կոչ է արել. Թևանայն Անդոյի թիրախն այսօր իրական ընդդիմությունն է, այլ ոչ թե Նիկոլը, իսկ ներկայիս նրա ակտիվությունը պայմանավորված է իրականում քաղաքական կարիերա անելու մոլուցքով, քանի որ Անդոյի տերերը «կերել են նրա խելքը» ու շիրա տվել, թե եթե իրեն կարողանա դրսևորել, շանս կունենա՝ պատգամավոր դառնալու:

Անդոն ակնհայտորեն անկեղծ չէ, երբ կոչ է անում ընդդիմությանը՝ հետևելու իր ու Մուրազի Բորիկի օրինակին՝ միաժամանակ հայտարարելով, թե եթե այդպես վարվի ընդդիմությունը, ապա ձեռք կբերի ավելի մեծ պոպուլյարություն: Եթե ընդդիմությունը ձեռք է բերում մեծ պոպուլյարություն, ապա նույն այդ պոպուլյարությունից զրկվելու է ինքը՝ Անդոն, քանի որ մնալու է ընդդիմության ստվերի տակ՝ Բորիկի ձեռքը բռնած:

Ընդդիմությունը չունի ինքնահասատատվելու խնդիր, քանի որ բոլորն են ականատես դարձել, թե ինչպես է այն երկրի ապագայի համար պայքարում, երբ ստեղծվում է պատեհ առիթ: Ինչ վերաբերում է Թևանայն Անդոյին, ապա ակնհայտ է, որ նա ուրախանալու առիթ առհասարակ չունի. «Կարգին Հայկոն» ավելի քան 70000 ստորագրություն է հավաքել, իսկ իր հավաքածը մի քանի անգամ պակաս է այդ թվից, ինչը շատ կոնկրետ բանի մասին է վկայում՝ ոչ ի օգուտ Անդոյի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել