Հայտարարելով, որ Անդրկովկասում խաղաղության հասնելու հարցում էական է քաղաքական կամքի առկայությունը՝ Նիկոլն ԱՄՆ-ում միաժամանակ շատ է կարևորել այս հարցում միջազգային հանրության ներդրումը, քանի որ խաղղության դեպքում, ըստ նրա, շահելու են անխտիր բոլորը:

«Միջազգային հանրության» տակ Նիկոլը, բնականբար, նկատի է ունեցել նախևառաջ ԱՄՆ-ին, ավելին՝ նա ԱՄՆ է մեկնել՝ հասկանալու, թե իր «խաղաղության օրակարգը», որով տարել է հայ հանրության գլուխը, որքանով է այսօրեական ԱՄՆ-ի համար Թրամփի իշխանության պարագայում: Այս հարցը ոչ միայն Իլհամի ու Էրդողանի շահերն է շոշափում, այլև նախևառաջ Նիկոլի, քանի որ հենց այդ հարցի պատասխանից է կախված լինելու Նիկոլի մնալ-չմնալը: Այլ կերպ ասած՝ Նիկոլը փորձում է Թրամփի վրա վաճառել «խաղաղության օրակարգը»՝ պնդելով, թե այն չունի այլընտրանք, իսկ դա իրականություն դարձնողը բացառապես ինքը կարող է լինել կամ ասենք Հակոբան Աննան, որ թուքումուր ուտելով՝ սեփական ժողովրդի վզին է դնում թուրքական օրակարգի սպասարկման խնդիրը մեր տարածաշրջանում:
Թրամփը նոր է եկել իշխանության, և դեռ հայտնի էլ չէ, թե նա ինչ քաղաքականություն կորդեգրի մեր տարածաշրջանի հանդեպ: Նիկոլը կարծում է, որ քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի համար կենսական կարևորության երկիր է, ուստի ինքը Վաշինգտոնին կարող է պետք լինել. չկա մեկ ուրիշը, որն ի վիճակի կլինի Հայաստանն այսքան սահուն կերպով «Արևմտյան Ադրբեջանի» վերածել:

Նիկոլի իշխանությունն այսօր կախված է Էրդողանից ու այն հարցից, թե արդյոք Թուրանի ստեղծման հարցում Թրամփի վարչակարգը որքան մեծ շահագրգվածություն կցուցաբերի: Իհարկե, կա նաև Մեծ Բրիտանիայի գործոնը, որը ևս սառնասրտորեն չի վերաբերվում Նիկոլի իշխանությանը, բայց ԱՄՆ-ի գործոնը ամենաէականն է տվյալ դեպքում, ու Նիկոլը հիմա փորձում է հասկանալ՝ որն է այս փուլում իր դերը մեծ խաղում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել