Անդոնը Եռաբլուրում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ 2024-ի ամենամեծ ձեռնքբերում է հռչակել «մեկս մյուսի վրա» չկրակելը՝ ակնարկելով հայ-ադրբեջանական սահմանային հարաբերական կայունությունը՝ միաժամանակ հավելելով, որ Բանակի օրվա այսօրվա խորհուրդը պետք է միավորող լինի:
Բայց Նիկոլը խոհո՞ւրդ է թողել… Ցեղասպանության միլիոնավոր զոհերի անուն-ազգանունները մեկիկ-մեկիկ ճշտելու ցանկություն հայտնած Անդոնի երկրում բանակը կամ դրա օրը ինչպե՞ս կարող են միավորող գործոն լինել, եթե Նիկոլը հայտարարում է, թե եթե չհրաժարվենք մեր ինքությունից, բանակ չենք ունենա: Բանակը պետք է՝ այդ ինքնությունը պաշտպանելու համար, հային հայ պահելու համար, Արարատի ազատագրումը որպես նպատակ ունենալու համար. դա է հայի ինքնույունը, գույնը, տեսակը, որով աշխարհն է մեզ ճանաչում: Մինչդեռ անդոնների Հայաստանն ինչ-որ անդեմ, բացառապես տնտեսական շահը կարևորող, հեդոնիզմով տառապող հասարակությամբ բնակեցված մի ինչ-որ տարածք է, որտեղ բանակի գոյությունը խիստ սիմվոլիկ է, անկարևոր:

Մյուս կողմից՝ ինչո՞ւ պետք է թուրքը կրակի մեզ վրա, եթե Նիկոլը հատ առ հատ ի կատար է ածում Իլհամ-Էրդողան զույգի ազգային երազանքները. առաջարկում է, օրինակ, լուծարել Մինսկի խումը, դնում է Արարատից հրաժարվելու խնդիր, Ցեղասպանությունն է դնում մեծ կասկածի տակ և այսպես շարունակ: Այսինքն՝ հանդես է գալիս որպես թուքերի դաշնակից: Իսկ դաշնակիցները միմյաց վրա չեն կրակում, այլ փայփայում են միմյանց այնպես, ինչպես Էրդողանն ու Իլհամն են Նիկոլի գլուխը շոյում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել