
Բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամների հայտարարագրումը հակակոռուպցիոն պայքարի/կոռուպցիայի կանխարգելման կարեւոր բայց ոչ ամբողջական համակարգ է, որովհետեւ կան բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքի համատեղ չբնակվող անդամներ, ընկերներ, մոտ եւ հեռավոր ազգականներ, ովքեր կոռուպցիոն ռիսկերի նույնպիսի կրողներ են:
Հաճախ կոռուպցիայի մեջ էական դերակատարում են ունենում մարդիկ, ովքեր որեւէ պաշտոն չեն զբաղեցնում, դե յուրե կամ հետագծելի ոչ մի կապ չունեն որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Նրանք պարզապես ՀՀ շարքային քաղաքացի են, բայց կոռուպցիայի կարեւորագույն դերակատար:
Համընդհանուր հայտարարագրման համակարգը նաեւ, բայց ոչ միայն նրանց համար է: Դա Հայաստանից կոռուպցիան արմատախիլ անելու, կոռուպցիայի նկատմամբ 0 հանդուրժողականության կառավարության եւ ժողովրդի միջեւ Հեղափոխության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության իրագործում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid02dHRu9sNDMhyaNN5UthkVKbRA2Q7QknphcgppTwmhxTmrRZNRqqM8oaXrKCkEgodnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել