
Հայաստանը Թուրքիային է արտահանձնել հանցավորության մեջ ներգրավված երկու անձի, որի հետ կապված իրենց գոհունակությունն են հայտնել թե´ Թուրքիայի ԱԳՆ-ն, թե´ ՆԳՆ-ն:
Արդեն սթափեցնող պիտի լիներ, բայց…
Իսկ ի՞նչն էր իրական նպատակը:
Տպավորություն է ստեղծվում, որ տարբեր հարթություններում արվում են քայլեր, որոնց հիմնական մեսիջը հանրությանը «վարժեցնելն է», որ եթե մի օր Թուրքիայի կամ Ադրբեջանի պահանջով «նման մի խումբ հանձնեն», որում կլինեն նաև մեր հայրենակիցները, հասարակության համար այս պրակտիկան արդեն ընկալելի լինի ու չբերի որևէ «ո՞նց թե» էֆեկտի:
Այսինքն հիմնական միտումը հանրային կարծիքը սրան պատրաստելն է, հանրային նախատրամադրության ուղղությունը իրենց համար ցանկալի ուղղությամբ տանելն է:
Աշխատող մեթոդ է, իրենց կողմից բազմիցս հաջողությամբ փորձարկված:
Ու քանի որ իշխանությունը սեփական ժողովրդին ընկալում է ամբոխի տրամաբանության ներքո` հստակ գիտի, որ ամբոխների երևակայությունը տպավորվում է պատկերների միջոցով, իսկ արտահանձնման կադրերը բավական արագ տարածվեցին...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid02bEPdtxhsS8tU9DUHGx5c7eCqjKSsHoJpHB6ouar6MY61re8cDN6RyuHL5Wx9eL4El
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել