«Փաստ» օրաթերթը գրում է.  «Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մեր աղբյուրը նշում է, որ Սրբազանը գաղտնի է պահել Իրան այցելելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղյակ չէ նույնիսկ շարժման քաղաքական խորհուրդը։ Մենք տեղեկացանք, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ ճշտել չհաջողվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել