Շատ ուրախ եմ, որ /Հայաստանի ձայնը/ նախագծի շուրջ հետաքրքրությունը գնալով աճում է: Առաջին եթերաշրջանը իրոք ապացուցեց, որ նախագիծը սիրվել է, իսկ մասնակիցները իրոք նվաճել են բազմաթիվ հեռուստադիտողների և երկրպագուների սրտերը: Այս ամենի հետ մեկտեղ տարօրինակ մի երևույթ է տեղի ունենում: Մենք ձգտելով մեր եթերում ունենալ իրոք որակյալ և համաշխարհային ճանաչում ունեցող հեռուստատեսային ձևաչափեր, շատ հաճախ համացանցում հանդիպում ենք այնպիսի ձևակերպումների, որոնք մեղմ ասած անհասկանալի են: Որոշ մարդիկ փորձում են մեզ մեղադրել կրկնօրինակման մեջ, երբ կրկնօրինակում անվանել ձևաչափի պահանջները առնվազն ծիծաղելի են))): Օրինակ ի՞նչն է կրկնօրինակում: Տաղավարի չափսը, ձևը, տեսքը և գույները))): Ուշադրություն`դա ձևաչափի պահանջն է: Կամ անոնսների նմանությունը: Եվս մեկ անգամ ուշադրություն: Դա նույնպես ձևաչափի պահանջն է: Յուրաքանչյուր բան, որը ձեզ հիշեցնում է այլ երկրների հեռուստաընկերությունների կատարած այս կամ այն աշխատանքը, որը կապված է THE VOICE նախագծի հետ, դա ոչ թե մեկը մյուսից կրկնօրինակում է, այլ ձևաչափի ՊԱՀԱՆՋՆ Է: Վերցվում է ձևաչափը տնօրինող ընկերության տարբերակը, ադապտացվում է տվյալ երկրի չափանիշներով և ներկայացվում հեռուստադիտողին)))) Առաջարկում եմ մութ սենյակում, սև կատու ման չգալ: Դա առնվազն անհետաքրքիր է: Վայելեք /Հայաստանի ձայնը/ նախագծի երկրորդ եթերաշրջանը շուտով Արմենիա ՏՎ-ի եթերում: Թեժ է լինելու)))) Առաջարկում եմ դիտել մի քանի անոնսներ, որոնք պատրաստվել են նույն տրամաբանությամբ, ընդհամենը որոշակի փոփոխություններ իրականացնելով: Սա ՁևԱՉԱՓԻ ՊԱՀԱՆՋՆ Է))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել