Նիկոլի ձեռամբ 2019-ին ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ կարգված Հակոբան Տիգրանն է տհաճ իրավիճակի մեջ ընկել՝ ստիպված լինելով փախչել լրագորղի սուր հարցերից: Միջադեպը գրանցվել է փողոցում: Իրեն հարցերով հետապնդած լրագրողին Նիկոլական ագիտպրոմի կարկառուններից մեկն այդպես էլ չի կարողացել կամ չի ցանկացել կարճ հարղցազրույց տալ՝ պատասխանելու քաղաքական օրախնդիր հարցերին՝ ըստ երևույթին, շառը չընկնելու:

Տարօրինակ լիներ, իհարկե, եթե նա կանգներ ու մարդավարի պատասխաներ ասենք նույն շարժմանն առնչվող հարցերին. եթե ասեր այն, ինչ որ մտածում է, անմիջապես կմատներ իր նիկոլական լինելը, իսկ եթե կեղծեր ու ասենք գովեստով խոսեր համաժողովրդական շարժման մասին, Նիոլն իսկույն «կկռտեր»՝ կաբինետից դուրս տշելով:

Հիշեցնենք, որ վերջերս Հակոբյան Տիգրանը հանդես էր եկել «նոու-հաու»-ով՝ առաջարկելով կրճատել հեռուստաալիքների քանակը: Դրանով նա, ըստ էության, թիրախավորել էր ընդդիմադիր ԶԼՄ-ներին՝ իբր գովազդային շուկան կարգավորելու ու այն հեռուստատեսությունների համար ավելի գրավիչ դարձնելու պատրվակով:

Տարբեր ռանգի նիկոլականներ վերջերս չափազանց շատ են սկսել փախչել լրագրողներից, ինչը խոսում է համակարգի ներդսում լրջագույն խուճապի ու ժողովդին ռեալ ասելիք չունենալու մասին: Կանխազգում են՝ վերջը մոտ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել