ՀՀ կառավարությունը փաստորեն այս անգամ «քցեց» Կիրանցի բնակիչներին ՝ դատելով սահմանազատման վերաբերյալ կառավարության աշխատակազմի վերջին հայտարարությունից։
Կիրանցի երեք խնդրահարույց կոորդինատները որոշվել են համակարգչով, այլ ոչ թե սյուների օգնությամբ` Երևան-Թբիլիսի մայրուղու մի մասն անցնում է Ադրբեջանին։
Կառավարությունը փոխհատուցում է խոստացել Կիրանցի այն բնակիչներին, որոնց ունեցվածքը կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։
Փաստորեն իշխանությունը չի հաջողել բանակցել ադրբեջանցիների հետ կամ ի սկզբանե չի էլ ցանկացել:
Վերջնաարդյունքում արձանագրենք, որ Փաշինյանը հանձնեց (հանձնելու է) այն ամենը, ինչ իրենից պահանջում է Ալիևը:
Ու ինչպես տեսնում ենք խայտառակ հանձնման գործընթացը անվանել են դելիմիտացիա և դեմարկացիա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել