Այնպիսի ՔՊ-ականներ, ինչպիսիք են Ջուլհակյան Արուսը, Խոզը և այլոք, բացառել են թե՛ շարժման հետ երկխոսության, թե՛ դրա կողմից առաջ քաշված պահանջի բավարարման տարբերակները՝ պնդելով, թե Նիկոլին քվերակել է 688000 քաղաքացի, հետևաբար՝ իրենք լեգիտիմ են ու աներեր՝ միաժամանկ չբացառելով բիրտ ուժի կիրառման սցենարը:

Իրականում, սակայն, մամուլում սպրդում են հավաստի տեղեկություններ այն մասին, որ ՔՊ-ականների «քաքն ու շեռը խառնվել են իրար». նրանցից շատ-շատերը ոչ միայն եղունգներն են կրծում՝ մատնված խուճապի, այլև փորձում են շփում հաստատել շարժման առաջնոդների հետ՝ ինքնամաքրվելու ցանկությամբ: Ասել կուզի՝ որոշ ՔՊ-ականների խրոխտ ու ինքնավստահ հայտարարությունները բնավ չեն արտացոլում ռեալ իրավիճակը:

Բայց ի՞նչ կլինի, եթե Նիկոլը բիրտ ուժ կիրառի:

Նախ՝ ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս իրավիճակի պայմաններում բիրտ ուժի կիրառումը էապես կթուլացնի մեր երկրի՝ առանց այն էլ սասանված դիրքերը միջազգային ասպարեզում, երկրորդ՝ կթուլանան նաև Նիկոլի դիրքերը, և նա է՛լ ավելի կսկսի կզել Իլհամի առաջ՝ ամբողջությամբ նրա կամքից կախված լինելով: Մյուս կողմից՝ բիրտ ուժը կարող է հիասթափեցնել նաև հասարակության այն՝ խիստ սակավ շերտին, որը դեռ հույս ունի Նիկոլի օրոք Հայատսանը ծաղկած տեսնել: Ասել կուզի՝ բիրտ ուժի կիրառումը, որով սպառնում են ՔՊ-ականները, Նիկոլի համար կլինի ինքնասպանություն՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատներում՝ է՛լ ավելի խորացնելով նրա հանցավորության աստճանը:

Այս իրավիճակում լավագույն լուծումը երկխոսութան գնալն է, իրավիճակից ելքերի որոնումը՝ Նիկոլի հետագա պաշտոնավարման բացառման հստակ տեսլականով: ՔՊ-ականները թերևս դեռ հույս ունեն, որ շարժումն օրերի ընթացքում կմարի, բայց դա, իհարկե, սին հույս է, քանի որ հակառակը՝ այն միմիայն ընդլայնվելու է՝ փաստի առաջ կանգենցնելով իշխանություններին: Ա՛յ այդ ժամանակ ՔՊ-ականները ստիպված կլինեն վերանայել իրենց դիրքորոշումն ու անձամբ գնալ ժողովրդի ոտքը՝ որևէ կերպ սեփական գոյությունը հետագայի համար երաշխավորելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել