Նկատառմանը, որ սահմանագծման հետևանքով Կիրանցի դպրոցի մոտ այլևս կանգնելու են ադրբեջանցիները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, Նիկոլն արձագանքել է բավական ցինիկ կերպով՝ ասելով.«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ, կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է…»:

Նիկոլը, փաստորեն, որոշել է փոխել մասնագիտությունը՝ միանգամից տեղափոխվելով Ալիևների ամառանոցը՝ այնտեղ «սադովնիկություն» անելու համար: Ինչ աստիճան մարդ պետք է թեթևամիտ լինի, որ ազգային անվտանգության խնդիրը ծառերին հավասարեցնի: Գիտե՞ք՝ ինչո՞ւ է թեթևամտորեն մոտենում այս հարցին, քանի որ Կրանցի՝Ադրբեջան դարձող դպրոցում փոքրիկ Արփին չէ, որ սովորելու է: Խալխի էրեխեքը Նիկոլին ի՞նչ: Ախր մարդն ապացուցել է, չէ՞, որ թքած ունի ուրիշների երեխաների վրա. թքած չունենար, 44-օրյա պատերազմ կհրահրե՞ր կամ գերիների հարցն այսպես կթաղե՞ր:

Վաղը, երբ թուրքը Երևանը գրավի, տեսնես էլի առաջարկելու է ծառ տնկե՞լ: Մի ծառ էլ գուցե արժե մարդամեկի դոշին տնկել, որ կապսը ստվերվի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել