Մարդու իրավունքների ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Անդոնը մի նոր իդեա է երկնել՝ առաջարկելով անգլիացիների պես ազգովի անալիզի ենթարկվել ու ունենալ գենետիկ տվյալերի բանկ՝ պարզելու յուրաքանչյուրի ինքնությունը, ճշտելու՝ ով է հայ, ով՝ ոչ:

Թերևս սա էլ է  թուրքական հրահանգ՝ «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի շրջանակներում. Անդոնի առաջարկած գենետիկ անալիզի կեղծված արդյուքներով հանկարծ կարող է պարզվել, որ Հայաստանի ազգաբնակչության ասենք կեսից ավելին խառնածին հայեր են՝ սերված Իլհամի պապերի գեներից: Հետո Իլհամը կհայտարարի, որ հայերը բռնի կերպով կրոնափոխ են արել իր նախնիներին, սարքել հայ ու զավթել «Արևմտյան Ադրբեջան»՝ այն անվանափոխելով Հայաստանի: Հետո այդ հիմքով պատերազմ կսկսի կամ դատի կտա՝ ազատագրելու «Արևմնտյան Ադրբեջանը»՝ իր պապերի երկիրը:

Ոմանք կարող են ծիծաղել սրա վրա, բայց չմոռանանք, որ օրերս նույն Անդոնը առաջարկել էր պարզել Ցեղասպանության զոհերի անունները՝ առաջ տանելով թուրքական քարոզչական հնարքը: 

Չլինի՞, թե այս մեկն էլ անգլիացիներն են հուշել՝ թեթևացնելու թուրքերի բեռը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել