Սիմոնյան Ալենը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը: Նա սա ասել է՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե հնարավոր է Հայաստանը գազ ձեռք բերի Ադրբեջանից: «Շատ լավ տարբերակ է»,-հայտարարել է Սիմոնյան Ալենը՝ հստակեցնելով ՔՊ-ականների՝ Հայաստանի վերաբերյալ տեսլականը:

Հայաստանը, խռիկ տալով ռուսներին, փաստորեն, պատրաստվում է հայտնվել Ադրբեջանի գրկում, իսկ այնուհետև՝ Թուրքիայի: Նիկոլը Հայաստանը նախ՝ էներգետիկ կախվածության մեջ կդնի Ադրբեջանից, իսկ հետո շուկան կտա թուրքերին: Դա Նիկոլի համար հրաշալի հեռանկար է, քանի որ հանդիսանում է Իլհամի սիրելին: Իսկ Իլհամը, ինչպես հայտնի է, պատրաստվում է Հայաստանը ստվերից կառավարել Նիկոլի միջոցով, ուստի կանի ամեն ինչ՝ նրա դիրքերն անսասան դարձնելու: Ասել կուզի՝ Հայաստանն ադրբեջանական ասեղին հագցնելը ՔՊ-ի համար ունի կենսական նշանակություն:

Եթե չհաողջվի Նիկոլին ռադ անել, Հայաստանը շուտով վերածվելու է Արևմտյան Ադրբեջանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել