Լրագրողների հետ  ճեպազրույցում ՔՊ-ական Ասլանյան Հակոբն արդարացրել է իր հետ միջադեպի կապակցությամբ  ձերբակալված Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցածը՝ հայտարարելով, թե այն, որ Եվրոպայում ու ամբողջ աշխարհում պապարացիները նույնպես նկարում են, չի կարող արդարացում լինել, քանի որ պապարացիների «գլուխը ջարդում են»: Ինչպես հայտնի է, փաստաբան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրել էր, որ Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս ճանապարհին մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի:

Բա «ժողովրդավարության բաստիոնը» ի՞նչ եղավ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կրակոտ ելույթներ կունենար ընդդիմադիր Նիկոլը, եթե Ասլանյան Հակոբի խոսքերի հեղինակը մի ՀՀԿ-ական պատգամավոր լիներ տարիներ առաջ: Կամ ինչեր կանեին ասֆալտ սիրող ակտիվիստները, եթե հայտնի դառնար, որ իշխանությունների պատվերով  երիտասրդին դաժան ծեծի են ենթարկել՝ պաշտպանելով սեփական թիմակցի պատիվը: Ոռները գետիններին կքսեին ու ինչքան արևմտյան երկրների դեսպանատներ կա, բոլորին քսի կտային իշխանոթյունների վրա՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության մասին լոլոների ներքո: 

Հայաստանում հիմա էլ  բազմաթիվ գրանտակեր  ՀԿ-ներ կան, որոնք իբր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությունով:  Արդյոք որևիցե մեկը պատշաճ արձագանք կտա՞  տեղի ունեցածին, թե՞ չտեսնելու կտան՝ ավելորդ անգամ ապացուցելով, որ ոչ թե իրավապաշտպաններ են, այլ՝ օտարերկրյա լրտեսներ՝ երկիրը ներսից կրծող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել