Ապրիլի 12-ին Նռնաձորի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ելքով վթարից դեռ չստափված՝ հայ հանրութանը ցնցել է երկրորդ նմանատիպ լուրն ընդամենը մեկ օր անց. Գեղարքունիքի մարզում զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ: Բարեբախտաբար, այս անգամ զոհեր չեն արձանագրվել:

Ինչպես հայտի է Նռնաձորում տեղի ունեցած «Ուրալ»-ի վթարը պայմանավորված է եղել վարորդի ոչ մեծ փորձառությամբ: Արդյոք Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի պատճառն է՞լ է դա եղել: Ակնհայտ է, որ այսօրինակ վթարները նախևառաջ բանակում առկա բարձիթողի վիճակի հետևանք են: Օրինակ՝ մեկը կասի՞, թե ինչու պետք է վարորդական փորձառություն չունեցողին «Ուրալի» ղեկ վստահվի, «Ուրալն» էլ հո «Opel Astra» չէ՞, որ ով պատահի՝ քշի…

Ակնհայտ է, որ Պապիկյան Սուրիկը չի կարփղանում կարգավորել բանակի ներքին կյանքը, ինչը հղի է ճակատագրական հետևանքներով: Եթե խաղաղ ժամանակներում բանակի վիճակն այս է, ինչպիսի՞ն կլինի տոտալ պատերազմի դեպքում: Իսկ գուցե հատո՞ւկ է արվում, որ հեշտանա Նիկոլի առաջադրանքը՝ պատերազմով Հայաստանի մեծագույն մասը թուրքին նվիրելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել